«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալի ապագան կատալոնական թիմում մշուշոտ է։
Calciomercato-ն պնդում է, որ չնայած բազում հանգամանքներին՝ չիլիացին չի հեռանա Իսպանիայի չեմպիոնի կազմից։ Աղբյուրը նշում է, որ այդպես է ցանկանում «Բարսայի» ավագ Լիոնել Մեսսին։ Ավելին, արգենտինացին արդեն իսկ դիմել է ակումբի ղեկավարությունը, որպեսզի նրանք հետ կանգնեն Վիդալի տրանսֆերը վաճառելու մտքից։
Ավելի վաղ Վիդալը վաղաժամ լքել էր «Ռեալի» հետ հանդիպումից առաջ մարզումը։ Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է տածում «Ինտերը»։
Լա լիգայի ընթացիկ առաջնության 14 խաղերում Վիդալը 4 գոլ է խփել։