Վալվերդեն խախտեց 16 տարի շարունակված ավանդույթը

23:41 17.04.2018

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Սելտայի» դեմ խաղում մեկնարկային կազմում չի ընդգրկել թիմի սաներից և ոչ մեկին: 

«Sport.es»-ը գրում է, որ կատալոնական ակումբը առանց գոնե մեկ սանի առաջին անգամ է խաղադաշտ մտնում 2002 թվականի ապրիլի 6-ից սկսած: Այդ օրը «Բարսելոնան» հյուրընկալվել է «Աթլետիկին» և հաղթել 2:0 հաշվով:

Իսկ 2012 թվականին Տիտո Վիլանովան «Լևանտեի» հետ խաղն ավարտել էր  թիմի կազմում 11 «Բարսելոնայի» սաներով:

Share |

Լրահոս