Շարապովան մրցաշարի կմասնակցի Բիրմինգեմում

17:24 18.04.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան կմասնակցի WTA-ի` Բիրմինգեմում անցկացվելիք մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 510 հազար ֆունտը:

«Շատ ուրախ եմ նորից վերադառնալ Բիրմինգեմ` «Nature Valley Classic» մրցաշարին մասնակցելու համար:

Լավ հիշողություններ են մնացել այս մրցաշարում ելույնթերից: Վստահ եմ` ամեն ինչ հիանալի կլինի»,- Շարապովայի խոսքերն է փոխանցում մրցաշարի պաշտոնական կայքը:

Բացի Շարապովային, կազմակերպիչները հաստատել են նաև մի շարք այլ հայտնի թենիսիստների մասնակցությունը` ներառյալ Պետրա Կվիտովայի, Յոհանա Կոնտայի և Նաոմի Օսակայի:

Մրցաշարը կանցկացվի ապրիլի 18-ից 24-ը:

Share |

Լրահոս

Loading...