Հայ ջրացատկորդները 4 մեդալ են նվաճել Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում

13:22 18.04.2018

Ապրիլի 9-ից 15-ը Կիևում կայացած ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությունում հայ ջրացատկորդները նվաճել են 4 մեդալ:

Այս մասին հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցել են ջրացատկի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները, Վարտան Բայանդուրյանը և Լև Սարգսյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

Աշտարակացատկ 10 մ անհատական մրցաձևում Վլադիմիր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Ուկրաինայի ներկայացուցչին:

Նույն մրցաձևում Վարտան Բայանդուրյանը դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ սինխրոն ցատկ 10 մ վարժությունում Լև Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը գրավել է երրորդ տեղը:

3 մ սինխրոն ոստնակացատկ մրցաձևում հանդես եկած Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրները գրավել են 5-րդ տեղը։

Ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց խաղարկությանը մասնակցել են 10 երկրների 15 թիմեր:

Share |

Լրահոս

Loading...