Վենգերը հայտնել է, թե Մխիթարյանը երբ կարող է շարք վերադառնալ

14:10 19.04.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման ժամկետների մասին:

Ֆրանսիացի մասնագետը հայտնել է, որ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կարող է շարք վերադառնալ.

«Մխիթարյանը դեռևս չի վերադարձել, բայց նա նորից վազում է:

Երբ կվերադառնա՞. Հավանաբար ամենաշուտը` հինգշաբթի»,- ասել է Վենգերը «զինագործների» պաշտոնական կայքին տված զրույցում:

Հիշեցնենք` հինգշաբթի` ապրիլի 26-ին, «Արսենալը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի` սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Աթլետիկոյին»:

Մինչ այդ, «զինագործներն» անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակում ապրիլի 22-ին սեփական հարկի տակ կընդունեն «Վեսթ Հեմին»:

Հիշեցնենք` Մխիթարյանը ծնկահոդի կապանների վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ ԲԿՄԱ-ի հետ անցկացրած առաջին խաղի ժամանակ, ինչի պատճառով բաց է թողել իր թիմի վերջին խաղերը: Մտավախություն կար, որ հայ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:

Share |

Լրահոս