Բուխարեստում ընթացող ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ծանրորդ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքում հռչակվել է չեմպիոն:
Պոկում վարժությունում մեր մարզիկը փոքր արծաթ էր նվաճել` գլխավերևում պահելով 165 կգ ծանրաձողը, իսկ հրումում կարողացավ բարձրացնել 210 կգ ծանրաձողը Եվրոպայի ռեկորդ սահմանելով:
89 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Դավիթ Հովհաննիսյանը, երկամարտի 357 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ:
Հովհաննիսյանը երկու փոքր բրոնզ էր նվաճել նաև պոկում (161 կգ) և հրում (196 կգ) արդյունքներով:
Երկամարտի 363 կգ արդյունքով Եվրոպայի Մ23 տարեկանների փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Ռևազ Դավիթաձեն, որը պոկում վարժությունում փոքր ոսկի էր նվաճել: