«Ռոմայի» 20-ամյա հարձակվող Ջասթին Կլյուվերտը պատմել է, թե ինչպես է կյանքն անցնում Իտալիայի մայրաքաղաքում՝ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի պայմաններում.
«Ես արդեն մի քանի օր է՝ Հռոմի իմ տանն եմ: Այսպես այլևս չեմ կարողանում: Ակումբն ինձ թույլ չի տալիս դուրս գալ տանից, այդ իսկ պատճառով տանն եմ մարզվում: Բացի դա, շատ ժամանակ եմ անցկացնում զարմուհուս հետ, նա երջանիկ է:
Սովորական բաները, ինչպես օրինակ վարսավիրին այցելելրը, այլևս հնարավոր չէ: Արդեն 3 շաբաթ է՝ վարսավիրանոցում չեմ եղել, ու արդեն ահռելի մորուք ունեմ»,- Կլյուվերտի խոսքերն է փոխանցում De Telegraaf-ը:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն գերազանցում է 21 հազարը: Ա Սերիան դադարեցված է, խաղերն անորոշ ժամանակով հետաձգվել են: