«Մանչեսթեր Սիթին» հարձակվող Սերխիո Ագուերոյին թույլ կտա անձամբ որոշել, թե երբ կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը վստահեցնում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը մտադիր չէ ճնշում գործադրել ֆուտբոլիստի վրա և ակումբում իր նվաճումների շնորհիվ արգենտինացին կարող է ակումբից հեռանալ այն ժամանակ, երբ ցանկանա: Սակայն հիմա արգենտինացին «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական կերպարներից մեկն է մնում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ագուերոն անգլիական ակումբի հետ իր պայմանագրի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ «Ինդեպենդյենտե», որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան:
Որպես արգենտինացուն փոխարինող` «Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի թեկնածությունները:
Հիշեցնենք` Սերխիո Ագուերոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև հաջորդ ամառ: