Գվարդիոլան Ինիեստայի հեռանալու մասին.Դժվար է գտնել ավելի լավ ֆուտբոլիստ

23:36 20.04.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի` ակումբից հեռանալու լուրերի մասին.

«Չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ: Կցանկանամ սպասել ու տեսնել, թե ինչ որոշում կկայացնի Ինիեստան: Իհարկե, ես նրան ցանկանում եմ միայն լավագույնը: Ուրախությամբ եմ աշխատել նրա հետ:

Սկզբից խաղում էի նրա հետ միասին, այնուհետև ես նրա գլխավոր մարզիչն էի:

Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչ հետք է թողել նա «Բարսելոնայում» և իսպանական ֆուտբոլում այս 15 տարիների ընթացքում: Նա աշխարհի լավագույն այն խաղացողներից է, ով հիանալի է հասկանում ֆուտբոլից: Դժվար է գտնել ավելի լավ ֆուտբոլիստ, քան Ինիեստան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Share |

Լրահոս

Loading...