Արսենալը պատրաստվում է վաճառել երկու ֆուտբոլիստների

19:49 21.04.2018

«Արսենալի» ղեկավարները մտադիր են վաճառել Շկոդրան Մուսթաֆիին և Գրանիդ Ջակային, հայտնում է «Tribalfootball»-ը:

Այս ֆուտբոլիստների փոխարինելու ամենահավանական տարբերակները Չեմպիոնշիփից «Նորվիչի» ֆուտբոլիստ Ջեյմս Մեդիսոնն ու «Ֆուլհեմից» Ռայան Ֆրեդերիկեն են: Այս մրցաշրջանում 21-ամյա Մեդիսոնը 46 խաղում խփել է 15 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում: Իսկ 25-ամյա Ֆրեդերիկի հաշվին 9 գոլային փոխանցում կա, 42 խաղերում: Աղբյուրը հայտնում է, որ Մեդիսոնի տրանսֆերային արժեքը կազմում է մոտավորապես 30 մլն ֆունտ ստերլինգ:

 

Share |

Լրահոս