Պեպ Գվարդիոլա. Ստադիոնի շրջակայքում երջանկության մթնոլորտ էր

23:54 22.04.2018

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիալոն «BBC Sport»-ի հետ զրույցում խոսել է «Սոունսիի» հետ խաղում իր թիմի հաղթանակի մասին (5:0):

«Ստադիոնի շրջակայքում երջանկության մթնոլորտ էր, երբ մենք դուրս եկանք ավտոբուսից: Ամենակարևորը ֆուտբոլի որակն է և մենք որակով խաղ ցուցադրեցինք: Եթե մտածենք, թե ամեն ինչ լավ է և մենք հասել ենք մեր մաքսիմումին, ոչինչ չի ստացվի, պետք է միշտ զարգանալ:

Պետք է լավ ավարտենք այս մրցաշրջանը, քանի որ դա անդրադառնալու է մյուս մրցաշրջանի վրա: Հիմա ժամանակն է նոր քայլ անելու և կենտրոնացվածությունը պահպանելու»,- նշել է իսպանացի մասնագետը:

 

Share |

Լրահոս

Loading...