«Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսը խոսել է ՉԼ-ի հաղթանակների մասին։
-Ի՞նչ զգացողություններ է քեզ մոտ առաջացնում 5 անգամ ՉԼ-ն հաղթելը։
-Շատ լավ հարց է, որքան էլ հասարակ այն թվա։ Շատ դժվար է հաջողություններդ գնահատելը քանի դեռ խաղում ես։ Շատ գործոններ պետք է համընկնեն, որ դուրս գաս եզրափակիչ։
Ինձնից շատ ժամանակ պահանջվեց, որ մոռանամ 2012-ին «Բավարիայի»՝ «Չելսիից» կրած պարտությունը։ ՉԼ 5 հաղթանակը օրհնված խելագարություն է։ Եվ գիտակցելը, որ ես հասել եմ դրան, ֆանտաստիկ է,- #Kroos90 նախագծի շրջանակում Կրոսն այսպես է պատասխանել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հարցին։