Կայացավ NHL-ի փլեյ-օֆֆ փուլի «Չիկագո Բլեքհոքս» — «Վեգաս Գոլդեն Նայթս» երրորդ հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց «Վեգասի» հաղթանակով՝ 2-1 հաշվով: Հաղթական տափօղակը մրցակցի դարպասն ուղարկեց Պատրիկ Բրաունը: Մեկ գոլի հեղինակ դարձավ Ուիլյամ Կարլսոնը: Օլլի Մատտին գոլ խփեց «Չիկագոյի» միակ գոլը: Սերիայում ընդհանուր հաշիվը 3-0 է՝ հօգուտ Լաս Վեգասի ներկայացուցչի: Հաջորդ հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։
Կայացավ նաև 3-րդ հանդիպումը «Տամպա-Բեյի» և «Կոլամբուսի» միջև, որն ավարտվեց 3-2 հաշվով՝ հօգուտ «Տամպայի», ինչ թույլ տվեց Ֆլորիդայի ներկայցուցչին առաջ անցնել թիմերի դիմակայությունում․ «Տամպան» ունի երկու հաղթանակ,«Կոլամբուսը»՝ մեկ։