Շարապովա. Ցանկանում եմ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին

11:18 24.04.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան Շտուտգարտի մրցաշարի մեկնարկից առաջ խոստովանել է, որ կցանկանար մասնակցել Օլիմպիական խաղերին.

«Շատ խոսակցություններ են եղել Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի մասին: Ոմանք նույնիսկ ասում են, որ ես մտադիր եմ մասնակցել դրանց, ոմանք էլ ասում են «ոչ»:

Հետաքրքիր է, երբ մարդիկ խոսում են քո մասին, այն դեպքում, որ ինքդ էլ չգիտես, թե ինչ կլինի:

Կցանկանայի մասնակցել Օլիմպիական խաղերին, բայց չգիտեմ` արդյոք դա տեղի կունենա՞, թե՞ ոչ, և ոչ էլ ցանկանում եմ իմանալ: Մտադիր եմ պարզապես շարունակել աշխատել»,- ասել է Շարապովան CNN-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք` Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականին:

Share |

Լրահոս

Loading...