Շարապովան պարտվել է Շտուտգարտի մրցաշարի առաջին փուլում` կրկնելով անձնական հակառեկորդը

20:15 24.04.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պարտվել է ֆրանսիացի Կարոլին Գարսիային Շտուտգարտի մրցաշարի առաջին փուլում:

Հանդիպումն ավարտվել է  6:3, 6:7 (8), 4:6 հաշվով: Խաղը տևել է 2 ժամ 44 րոպե: Շարապովան 17 էյս է կատարել, 4 անգամ կրկնակի սխալ թույլ տվել և մրցակցին է զիջել իր երկու մատուցումները:

Շարապովան պարտվում է 4-րդ խաղն անընդմեջ` կրկնելով անձնական հակառեկորդը:

Նախկինում նա նման ցուցանիշ էր գրանցել 2003 թվականին:

Share |

Լրահոս

Loading...