«Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը պատմել է, թե ինչպես է մի անգամ Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին ոչ այնքան համեղ գինով հյուրասիրել.
«Մենք պարզապես լցնում ենք այն վատ գինին, որը մեզ տալիս է ակումբը: Արսենը միշտ բարի է եղել իմ հանդեպ՝ թե՛ տնային, թե՛ արտագնա խաղերից հետո: Մենք միշտ շատ ուրախ էինք նրա աշխատասենյակում: Նա էլ մեզ մոտ էր գալիս:
Մի անգամ Վենգերին մի բաժակ մեր կամիր գինուց լցրեցի: Երբ նա բաժակը մոտեցրեց իր բերանի, ես մտածեցի՝ «Հետաքրքիր է լինելու»: Չեմ կարծում, թե նա խաղերից հետո սովորաբար այդպիսի գինի է խմում: Դա ինձ ստիպեց ժպտալ:
Ստիպված եղա ներողություն խնդրել նրանից: Պարզապես ակումբն է մեզ այդպիսի գինի տալիս: Չենք ցանկանում միտումնավոր ինչ-որ բան փոխել որևէ մեկի համար»,- Դայչի խոսքերն է փոխանցում The Sun-ը: