Մխիթարյանի լավ գոլն Արսենալին չփրկեց պարտությունից ՄՅՈւ-ի հետ խաղում (տեսանյութ)

21:21 29.04.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պատվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 51-րդ րոպեին դիպուկ հարվածով գոլ է խփել իր նախկին թիմին՝ հավասարացնելով հաշիվը:

Ավելի վաղ՝ 16-րդ րոպեին Պոգբան բացել էր հաշիվը:

Հատկանշական է, որ Հենրիխը գոլից հետո ձեռքերը վեր պարզեց և ներողություն խնդրեց «Օլդ Թրաֆորդում» հավաքաված մանչեսթերցի երկրպագուներից:

Manchester United v Arsenal - Premier League : News Photo

76-րդ րոպեին Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ է մտել Ջեք Ուիլոքը:

Manchester United v Arsenal - Premier League : News Photo

90+2-րդ րոպեին Մարուան Ֆելաինին խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական գոլը:

Այս պարտությունից հետո «Արսենալը» 57 միավորով մնում է 6-րդ տեղում, «Յունայթեդը» 2-րդ հորիզոնականում է 77 միավորով:

Մխիթարյանի գոլի տեսանյութը.

Հանդիպման տեսությունը.

 

 

Share |

Լրահոս