Մխիթարյանը կրկին հարված է ստացել ծնկին

23:41 29.04.2018

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղին:

Նա «զինագործների» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 76-րդ րոպեին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքով՝ նա կրկին վնասվածք է ստացել:

«Մխիթարյանին փոխարինեցի, քանի որ նա կրկին թեթև հարված էր ստացել ծնկին, նույն բանը, ինչ նախկինում»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ:

Share |

Լրահոս