Մխիթարյանը պատմություն է կերտել` գրավելով ՄՅՈւ-ի դարպասը

10:25 30.04.2018

ԱՊԼ-ի 36-րդ տուրի կենտրոնական` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղում «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ինչպես հայտնի է, խփել է իր թիմի միակ գոլը:

Այս կերպ, Մխիթարյանը դարձել է անգլիական Պրեմիեր-լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով միևնույն մրցաշրջանի ընթացքում գոլ է խփել ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, այնպես էլ` ՄՅՈւ-ի դարպասը:

Հիշեցնենք` ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յունայթեդն» ու «Արսենալը» փոխանակվեցին խաղացողներով. Մխիթարյանը տեղափոխվեց Լոնդոն, իսկ Ալեքսիս Սանչեսը` Մանչեսթեր:

«Արսենալը», չնայած Մխիթարյանի գեղեցիկ գոլին, չկարողացավ խուսափել պարտությունից (1:2):

Share |

Լրահոս