Արթուր Ալեքսանյանն ամբողջ մրցաշարում առանց միավոր տալու դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

22:03 02.05.2018

Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը փայլուն հանդես եկավ ու մրցակիցներին ոչ մի միավոր չտվեց ամբողջ մրցաշարի ընթացքում: 

Եզրափակչում Ալեքսանյանը 7:0 հաշվով հաղթեց սերբ Կաջայային ու նվաճեց ոսկե մեդալը:

«Ճերմակ արջը» դարձավ Եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն: 

Share |

Լրահոս