ՉԼ. Ռոման մոտ էր հրաշքին. Կիևում չեմպիոնին կորոշեն Ռեալն ու Լիվերպուլը (տեսանյութ)

00:38 03.05.2018

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը: 

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կիսաեզրափակչի պատասխան խաղում  «Ռոման» 4:2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին», սակայն անգլիական ակումբը հաղթանակ տարավ ընդհանուր 7:6 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ:

Կլոպի թիմը շատ արագ բացեց հաշիվը: 9-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մանեն: 15-րդ րոպեին Միլների ինքնագոլի շնորհիվ տանտերերը հավասարեցրին հաշիվը: 

Առաջին խաղակեսում Վեյնալդումը ևս մեկ անգամ առաջ մղեց իր թիմին: «Գայլերը» չհանձնվեցին, կարողացան հաղթանակ կորզել ու մոտ էին հրաշք գործելուն: Պատասխան գնդակը խփեց Ջեկոն, իսկ Նաինգոլանը դուբլը ձևակերպեց` հաշիվը դարձնելով 4:2:

Այսպիսով, «Լիվերպուլը» պարտվում է 2:4 հաշվով, բայց դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 26-ին` Կիևում:

Share |

Լրահոս