Բեգուն հաղթել է Օստապենկոյին և Մադրիդում կարող է խաղալ Շարապովայի հետ

11:40 06.05.2018

Ռումինացի Իրինա Բեգուն Մադրիդի «Premier Mandatory» կատեգորիայի մրցաշարի առաջին շրջանից դուրս է թողել լատվիացի Ելենա Օստապենկոյին, ով «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է:

Առաջին շրջանի խաղն ավարտվել է Բեգուի` 6:3, 6:3 հաշիվներով հաղթանակով:

Թենիսիստուհիները կորտում 1 ժամ 24 րոպե են անցկացրել: Բեգուն 4 էյս է իրացրել, թույլ է տվել 1 կրկնակի սխալ և 10 բրեյք-փոինթներից օգտագործել է 5-ը:

Օստապենկոն 1 կրկնակի սխալ է թույլ տվել և 7 բրեյք-փոինթներից իրացրել երկուսը:

Մադրիդի մրցաշարի երկրորդ շրջանում Բեգուն կխաղա կամ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի, կամ էլ իր հայրենակից Միխայելա Բուզերնեսկուի հետ:

Share |

Լրահոս

Loading...