Մխիթարյանի հրաժեշտն Արսեն Վենգերին (լուսանկար)

12:04 07.05.2018

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթսում» ջախջախել է «Բարնլիին» «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի վերջին տնային խաղում (5:0):

Հանդիպումից հետո «Արսենալի» տնային մարզադաշտում թիմերի ֆուտբոլիստներն ու «Արսենալի» երկրպագուները հրաժեշտի հուզիչ արարողություն էին կազմակերպել ֆրանսիացի մասնագետի համար, ով 22 տարի անց հեռանում է Լոնդոնից:

Այս իրադարձության մասին գրառում է կատարել նաև «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Վենգերի վերջին ձեռքբերումներից էր «Արսենալում»:

Ֆեյսբուքի իր էջում Մխիթարյանը Վենգերի լուսանկարն է հրապարակել և այն ուղեկցել #MerciArsene  #TheBoss հեշթեգներով:

Share |

Լրահոս