Շարապովան հաղթել է Բեգուին Մադրիդի մրցաշարի երկրորդ շրջանում

17:45 07.05.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է եկել Մադրիդի մրցաշարի երրորդ շրջան` երկու սեթում 7:5, 6:1 հաշիվներով հաղթել ռումինացի Իրինա Բեգուին:

Մրցաշարը 1 ժամ 32 րոպե է տևել:

Մարիան 7 կրկնակի սխալ է թույլ տվել և 10 բրեյք-փոինթներից իրացրել է 5-ը: Իսկ Բեգուն 4 կրկնակի սխալ է թույլ տվել և 2 բրեյք իրացրել:

Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Շարապովան կխաղա կա՛մ չինացի Չժան Շուայի, կա՛մ` Ֆրանսիայի ներկայացուցչուհի Կրիստիան Մլադենովիչի հետ:

Share |

Լրահոս

Loading...