Մեսսին անպարկեշտ արտահայտություններ է արել Բարսելոնա-Ռեալ խաղի գլխավոր մրցավարին

20:33 07.05.2018

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին անպարկեշտ արտահայտություններ է արել «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավարի հասցեին: 

Հանդիպման առաջին խաղակեսի վերջում Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը դաշտից հեռացրել էր կատալոնացիների պաշտպան Սերժի Ռոբերտոյին.

«Դու կեղտ ես, կեղտ. դու միշտ նման կերպ ես վարվում:

Մենք հաղթել ենք առաջնությունը և արդեն կարող ես հաղթանակը չտալ մադրիդցիներին»,- ասել է արգենտինացին հանդերձարան գնալու ճանապարհին: Մեսսիի խոսքերը մեջբերում է «Onda Cero»:

Share |

Լրահոս