Հայտնի է Ռոնալդուի վնասվածքի լրջության աստիճանը

17:02 07.05.2018

Ապրիլի 6-ին Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր կատալոնական «Բարսելոնային»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Խաղի ընթացքում վնասվածք էր ստացել «սերուցքայինների» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և փոխարինվել էր առաջին կեսից հետո:

Պորտուգալացին բժշկական հետազոտություն է անցել, որի մասին հայտնում է իսպանացի լրագրող Արանչի Ռոդրիգեսի «Twitter»-ի պաշտոնական էջը: 

Ինչպես պարզ է դարձել հետազոտության արդյունքներից հարձակվողի վնասվածքը լուրջ չէ, սակայն ապաքինման ժամկետների մասին ոչինչ չի նշվում:

 

 

Share |

Լրահոս