Շարապովան դուրս է եկել Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակիչ

23:38 09.05.2018

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հաղթել է ֆրանսիացի Կրիստինա Մլադենովիչին Մադրիդի մրցաշարի երրորդ փուլում:

Խաղը տևել է 1 ժամ 33 րոպե ու ավարտվել 6:3, 6:4 հաշվով: Շարապովան իր հաշվին է գրանցել 9 էյս, 3 կրկնակի սխալ ու 3 բրեյք-փոինթ: 

Մադրիդի մրցաշարի քառորդ եզրափակչում ռուս մարզիկը կմրցի հոլանդացի Կիկի Բերտենսի հետ:

Վերջին անգամ Շարապովան որևէ մրցաշարի քառորդ եզրափակչին մասնակցել է 2018 թվականի հունվարին:

Share |

Լրահոս

Loading...