Փյունիկը փոխում է անվանումն ու դարձյալ տարբերանշանի մրցույթ հայտարարում

12:58 11.05.2018

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը որոշել է փոխել անվանումը: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

Նոր մրցաշրջանից թիմը կկոչվի Ֆուտբոլային Ակումբ «Երևան»: Այս կապակցությամբ ակումբը հայտարարում է նոր անվանը համապատասխան լոգոյի մրցույթ՝ բոլոր ֆուտբոլասերներին ու պրոֆեսիոնալ դիզայներներին կոչ անելով մասնակցել մրցույթին:

Հաղթողը կստանա դրամային պարգև 500,000 դրամի չափով, ինչպես նաև հուլիսի 8-ին Երևանում կայանալիք Լեգենդների հանդիպման երկու տոմս: Լոգոյի տարբերակները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով. logo@fcpyunik.am: Հայտերն ընդունվում են մայիսի 15-ից հունիսի 5-ը ներառյալ: Հաղթողի անունը կհայտարարվի 2018թ. հունիսի 15-ից ոչ ուշ:

Հիշեցնենք, որ 2013 թվականին ևս «Փյունիկը» տարբերանշանի մրցույթ էր հայտարերել:

Share |

Լրահոս