«Գժական» comeback Հայաստանի առաջնությունում. Արարատ-Շիրակ՝ 4:4 (տեսանյութ)

18:50 12.05.2018

Հայաստանի առաջնության նախավերջին տուրում «Արարատը» «Ալաշկերտ» ստադիոնում հյուրընկալել էր «Շիրակին»:

Հանդիպման մեկնարկից արդեն 5 րոպե անց Իգոր Ստանոևիչը բացել է հաշիվը, իսկ 2 րոպե անց Վարդան Բակալյանը կրկնապատկել է հաշիվը:

19-րդ րոպեին Փոլ Մուսա Բակայոկոն 3-րդ գոլն է խփել: Րոպեներ անց Մարկո Պրլևիչը վնասվածքի գնով գնդակն ուղարկել է «Արարատի» դարպասը:

Առաջին խաղակեսի ավարտից 2 րոպե առաջ Անդրանիկ Քոչարյանը «թրջել» է հաշվի տարբերությունը:

Խաղակեսից հետո Գյումրիի թիմը հաշվի մեջ առաջ է եղել 3 գոլով:

Երկրորդ կեսի մեկնարկից 9 րոպե անց Դավիթ Մինասյանը 2-րդ գոլն է խփել Այվազովի պաշտպանած դարպասը: 62-րդ րոպեին Ռոբերտ Դարբինյանից գնդակն անդրադարձել է սեփական դարպասը՝ 3:4:

Խաղի 71-րդ րոպեին արարատցիների ավագ Անդրանիկ Քոչարյանը հիանալի գոլով հավասարեցրել է հաշիվը՝ 4:4:

Մնացած ժամանակահատվածում գոլ չի գրանցվել: «Արարատը» ֆանտաստիկ comeback է հեղինակում՝ վաստակելով 1 միավոր:

Այս միավորների կորուստը կարող է ճակատագրական լինել «Շիրակի» համար. եթե հանվի 12 միավոր, թիմը 38 միավորով կիջնի 4-րդ հորիզոնական:

«Շիրակի» 3 գոլերը գոլերը.

«Արարատի» գոլերը. 

Share |

Լրահոս