Լևոն Վահրադյանը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

20:00 12.05.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Վահրադյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին:

Լևոն Վահրադյանը պաշտոնում փոխարինում է Հրաչյա Ռոստոմյանին, ով Հայաստանի մարզական գլխավոր կառույցը ղեկավարում էր 2016 թվականի սեպտեմբերից:

Վահրադյանը նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետն էր: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Share |

Լրահոս