Ղազարյանի հաղթական գոլը Սպորտինգին զրկեց Չեմպիոնների լիգայից (տեսանութ)

23:16 13.05.2018

Պորտուգալիայի առաջնության վերջին տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է «Մարիտիմուին»:

Տանտերերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, ով ավելացված երկրորդ րոպեին դարձել է հաղթական գոլի հեղինակ:

Այս պարտությունից հետո «Սպորտինգը» 78 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և հանդես կգա Եվրոպա լիգայում:

Share |

Լրահոս