Մխիթարյանն օգնեց Արսենալին հաղթել մրցաշրջանի վերջին խաղում (տեսանյութ)

19:50 13.05.2018

Անգլիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Հադերսֆիլդին»:

Հանդիպման 38-րդ րոպեին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո գնդակն անպաշտպան դարպասն է ուղարկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: «Զինագործների» կազմում ամբողջ հանդիպմանն է մասնակցել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ընթացիկ մրցաշրջանն «Արսենալն» ավարտել է 6-րդ տեղում է, որը տալիս է Եվրոպա լիգային մասնակցելու հնարավորություն:

Նշենք, որ սա Արսեն Վենգերի վերջին խաղն է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Share |

Լրահոս