Բարսելոնան պատրաստ է հավելյալ 15 մլն եվրո վճարել Գրիզմանի տրանսֆերի համար

16:26 13.05.2018

«Բարսելոնան» պատրաստ է հավելյալ 15 մլն եվրո վճարել, որպեսզի իրականացնի «Աթլետիկի» կիսապաշտպան Անտուան Գրիզմանի տրանսֆերը: Այս մասին հայտնի է դարձել «Sky Sports»ին:

Այս պահին ֆրանսիացու պայմանագրի մեջ ներառված է հրաժարագնի մասին կետ, որը կազմում է 100 մլն եվրո: Կատալոնական ակումբը մտադիր է լրացուցիչ գումար վճարել` ապահովելու համար խաղացողի տեղափոխությունը: 

Նշվում է, որ անձամբ խաղացողն արդեն տվել է իր համաձայնությունը ակումբային գրանցումը փոխելու համար, սակայն դա ցանկանում է իրագործել ԱԱ-2018-ից հետո:

 

Share |

Լրահոս

Loading...