Կվիտովան՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

13:01 13.05.2018

Աշխարհի 10-րդ ռակետ Պետրա Կվիտովան Մադրիդի մրցաշարի եզրափակչում հաղթել է Հոլանդիան ներկայացնող Կիկի Բերտենսին, ով 20-րդն է համաշխարհային դասակարգում:

Հանդիպումը տևել է 2 ժամ 52 րոպե ու ավարտվել է 7:6 (6), 4:6, 6:3 հաշվով: Չեխ թենիսիստուհին 3 էյս է կատարել, 4 անգամ սխալվել մատուցման ժամանակ և 3 բրեյք փոինթ իրականացրել:

Մադրիդի մրցաշարում հաղթելու համար Կվիտովան  կստանա 1000 վարկանիշային միավոր և 1.190.490 եվրո պարգևավճար

Share |

Լրահոս

Loading...