Ռեալը գերխոշոր հաշվով հաղթեց Սելտային (տեսանյութ)

00:29 13.05.2018

Իսպանիայի Լա Լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախեց «Սելտային»:

«Սերուցքայինները» գերխոշոր հաշվով հաղթանակ տարան` մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ:

Դուբլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը, ում երկրորդ գնդակը չափազանց գեղեցիկ ստացվեց: Առաջին խաղակեսի վերջում հյուրերի դարպասը երրոդ գոլն ուղարկեց Իսկոն, ով նույնպես հիանալի գոլի հեղինակ դարձավ:

Երկրորդ կեսում մադրիդցիները ևս երեք գնդակ ուղարկեցին «Սելտայի» դարպասը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Գոմեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Հակիմին և Կրոսը:

«Ռեալը» 75 միավորով 3-րդն է, իսկ «Սելտան» 46 միավորով 13-րդ տեղում է:

Share |

Լրահոս