Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը կբացվի մայիսի 17-ին

23:49 14.05.2018

Անգլիայի առաջնությունում տրանսֆերային պատուհանը կբացվի մայիսի 17-ին, որպեսզի համապատասխանեն ՖԻՖԱ-ի նորմերին,- հաղորդում է Sky Sports-ը:

Ցանկացած լիգա պետք է ունենա 12 շաբաթից ոչ ավելի կարճ տրանսֆերային պատուհան: 2017-ին ակումբները քվեարկել են, որ պատուհանը փակվի Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ: Այս տարի այն կփակվի օգոստոսի 9-ին՝ Անգլիայի առաջնության մեկնարկից երկու օր առաջ:

Սպասվում է, որ ԱՊԼ-ն պաշտոնապես այդ մասին կհայտարարի մայիսի 16-ին:

Share |

Լրահոս