Անչելոտին համաձայնել է գլխավորել Նապոլին

19:21 14.05.2018

Հայտնի մարզիչ Կարլո Անչելոտին համաձայնել է գլխավորել իտալական «Նապոլին»,- հաղորդում է «CalcioNapoli24»-ը:

Իտալական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն անձամբ է բանակցել 58-ամյա մասնագետի հետ: Սպասվում է, որ Անչելոտին նեապոլցիների հետ պայմանագիր կկնքի այս շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարել էր, որ պատրաստ է հեռանալ ակումբից:

Share |

Լրահոս