Առաջին խումբ. Այսօր կկայանան 25-րդ տուրի հանդիպումները (մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր)

16:48 14.05.2018

Այսօր` մայիսի 14-ին, մեկնարկում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրը:

Բոլոր հանդիպումների մեկնարկը 17:00-ին է:

Առաջատար «Լոռին» Վանաձորում կհյուրընկալի «Շիրակ-2»-ին: Տանտերերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով`

«Արցախը» հյուրընկալվելիս կմրցի «Փյունիկ-2»-ի հետ: Արմեն Սանամյանի սաները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով.

Հանդիպմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ.

Տուրի մյուս խաղերում «Էրեբունին» Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում կհյուրընկալի «Արարատ-Մոսկվային», «Բանանց-2»-ը սեփական հարկի տակ կընդունի «Գանձասար-Կապան-2»-ին:

Իսկ «Արարատ-2»-ը Ձորաղբյուրի մարզաբազայում կընդունի «Ալաշկերտ-2»-ին: Տանտերերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով,

Մեկնարկային. Անուշավան Թարվերդյան, Յուրի Մաղաքյան, Վոլոդյա Սամսոնյան, Անդրանիկ Հովհաննիսյան, Սերյոժա Արթենյան, Ռաֆիկ Գևորգյան, Արամայիս Գևորգյան, Գևորգ Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Ալբերտ Զոհրաբյան, Միքայել Առուստամյան:

Պահեստային. Գարիկ Թորոսյան, Սմբատ Պետրոսյան, Էդմոնդ Մուրադյան, Էնտոնի Տրայկոսկի, Հունան Հակոբյան:

Այս պահին Հայաստանի Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն ունի այս տեսքը`

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Լոռի. 24 19 3 2 66 14 60
2. ՖԿ Արցախ 24 18 2 4 66 15 56
3. Բանանց-2 24 13 3 8 37 30 42
4. Արարատ-Մոսկվա 24 12 3 9 52 37 39
5. Փյունիկ-2 24 11 1 12 41 40 34
6. Ալաշկերտ-2 24 10 4 10 43 41 34
7. Արարատ-2 24 7 4 13 34 45 25
8. Էրեբունի 24 6 3 15 30 80 21
9. Շիրակ-2 24 5 3 16 21 51 18
10. Գանձասար-Կապան-2 24 5 2 17 25 62 17

 

Share |

Լրահոս