El Confidencial. Ռոնալդուն պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել հարկային ծառայությանը

21:12 14.05.2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է համաձայնության գալ Իսպանիայի հարկային ծառայության հետ:

Ինչպես տեղեկացնում է «El Confidencial»-ը, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պատրաստ է ընդունել իր մեղքը 4 կետերով և վճարել 30 միլիոն եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է 14.7 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ:

Share |

Լրահոս