Տևեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

18:07 14.05.2018

Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կարլոս Տևեսը հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

«Ֆուտբոլից կհեռանամ «Բոկա Խունիորսի» հետ հաջորդ տարի պայմանագիրս ավարտելուց հետո: Չեմ տեղափոխվի այլ ակումբ, այլ կավարտեմ կարիերաս «Բոկայի» խաղաշապիկով»,- Տևեսի խոսքը մեջբերում է Canal 13-ը:

Հիշեցնենք, որ Տևեսը հանդես է եկել «Կորինտիանսի», «Վեսթ Հեմի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Յուվենտուսի», «Շանհայ Շենհուայի» և Արգենտինայի հավաքականի կազմում իր ելույթներով:

Share |

Լրահոս