Անչելոտին հնարավոր է մարզի Ա Սերիայի թիմերից մեկը

16:33 14.05.2018

«Calcionapoli24»-ը հայտնում է, որ «Նապոլին» ամենայն հավանականությամբ կփոխարինի մարզչին:

«Անցած ամիս ակումբի նախագահը սկսել է բանակցել Կառլո Անչելոտիի հետ: Այս շաբաթվա ընթացքում, պարզ կդառնա թիմի գլխավոր մարզչի ապագան: Եթե Սարին գնա, նրան կփոխարինի Կառլոն: «Նապոլին» նախնական համաձայնության է հասել Անչելոտիի հետ»,- գրում է լրատվականի լրարողներից մեկը «Թվիթերում»:

Հիշեցնենք, նաև որ Մաուրիսիո Սարին «Զենիթի» գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն է: Սարիի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Չելսին»:

Share |

Լրահոս