Առաջին խումբ. Լոռին ու Արցախը կրկին հաղթում են, այլ արդյունքներ (տեսանյութ)

19:01 14.05.2018

Այսօր` մայիսի 14-ին, մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրը:

Առաջատար «Լոռին» Վանաձորում կամային հաղթանակ տարավ «Շիրակի-2»-ի նկատմամբ 2:1 հաշվով: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Արեգ Ազատյանը և Աննան Մենսահը:

Այս խաղից հետո «Լոռին» 63 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Շիրակ-2»-ը 18 միավորով նախավերջին տեղում է:

Երկրորդ տեղում գտնվող «Արցախն» էլ հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախեց «Փյունիկ-2»-ին: Գոլով աչքի ընկան Հակոբ Համբարձումյանը, Միխաիլ Բաբիյը ևս մեկ անգամ էլ «Արցախի» ֆուտբոլիստները մրցակցի դարպասը գրավեցին ինքնագոլի օգնությամբ:

«Ացախը» վաստակում է 59 միավոր և կշարունակի մնալ երկրորդ հորիզոնականում: «Փյունիկ-2»-ը 34 միավորով 6-րդ տեղում է:

 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Էրեբունի»-«Արարատ Մոսկվա»` 2:2

«Արարատ-2»-«Ալաշկերտ-2»` 0:2

«Բանանց-2»-«Գանձասար-Կապան-2»` 6:1

Գոլերը` Արսեն Սադոյան, Արման Խաչատրյան, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Գրիգորյան (2) և Աշոտ Ադամյան

Share |

Լրահոս