Մոսկվայի Արարատը չի ստացել ՖԱԼ-ին մասնակցելու լիցենզիա

23:17 14.05.2018

Ռուսաստանի երկրորդ լիգայում հանդես եկող երեք ակումբ չի ստացել ՖԱԼ-ում խաղալու իրավունք: 

««Արարատը», «Աֆիպսը» և «Չերտանովոն» չեն ստացել ՖԱԼ-ում խաղալու համապատասխան լիցենզիա: «Մորդովիան» ու «Արմավիրը» բարեհաջող անցել են լիցենզավորումը»,- Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայացուցիչ Եվգենի Լետինի խոսքերը մեջբերում է «Championat»-ը:

Մայիսի 30-ին կայանալու է հերթական նիստը, որը վերջին հնարավորությունն է ակումբների համար` ստանալու համապատասխան իրավունք ՖԱԼ-ում խաղալու համար:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Արարատը» ժամկետից շուտ հաղթող էր դարձել Ռուսաստանի երկրորդ լիգայի «կենտրոնական» գոտում:

Share |

Լրահոս