Կոենտրաուն հրաժարվել է մասնակցել ԱԱ-2018-ին

21:28 14.05.2018

«Սպորտինգի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն հրաժարվել է Պորտուգալիայի ընտրանու կազմում մասնակցել Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը.

«Նախորդ շաբաթ, երկարատև մտորումներից հետո, ես մարզչին տեղյակ պահեցի, որ հոգնեցուցիչ մրցաշրջանից հետո  լավ մարզավիճակում չեմ: Նման մարզավիճակով չեմ ցանկանա ներկայացնել Պորտուգալիան գալիք Մունդիալին:

Ես երբեք չեմ հրաժարվի հավաքականում մասնակցելու հնարավորությունից: Հույս ունեմ, որ ապագայում դեռ կհագնեմ ազգային թիմի խաղաշապիկը»,- գրել է ֆուտբոլիստը «Instagram»-ի իր էջում:

 

Share |

Լրահոս