Ֆուտզալ. Չարբախը և Լեոն հաղթանակներ տոնեցին առաջին խաղերում

22:17 14.05.2018

Մայիսի 13-ին և 14-ին կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության երկրորդ շրջանի (փլեյ-օֆֆ փուլի) առաջին հանդիպումները:  Հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

«Չարբախը» սեփական հարկի տակ հաղթեց «Շիրակին» 6:5 հաշվով: «Լեոն» պարտության մատնեց «Արմենիա Թրավելին» 5:2 հաշվով:

Երկրորդ հանդիպումները զույգերում կայանալու են համապատասխանաբար մայիսի 16-ին և 17-ին:

Share |

Լրահոս