Գոտեբորգի սպորտային տնօրենը խոսել է Անդրե Չալըշըրի` Հայաստանի ընտրանի հրավիրվելու մասին

21:08 14.05.2018

Շվեդական «Գոտեբորգի» սպորտային տնօրեն Մատս Գրենը մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրի` Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին.

«Միշտ էլ հաճելի է, երբ մեր ֆուտբոլիստները հրավիրվում են իրենց երկրի հավաքական: Կքննարկենք հրավերը Անդրեի հետ: Հայաստանի ընտրանու հավաքը չի լինելու ՖԻՖԱ-ի կողմից հաստատված ընկերական խաղերի օրերի ընթացքում:

Մայիսի 28-ին մենք կարող ենք մեր ֆուտբոլիստներին բաց թողնել իրենց հավաքականներ»,- Գրենի խոսքերը մեջբերում է «aftonbladet.se»-ն:

«Հիանալի կլինի ներկայացնել Հայաստանի հավաքականը: Ես շատ հարազատներ ունեմ Շվեդիայում, ովքեր ուրախ են այս հրավերով»,- ընգծել է Չալըշըրը:

 

Share |

Լրահոս