Ժետիսուն հաղթել է. Կամո Հովհաննիսյանը` երկու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

18:41 14.05.2018

Ղազախստանի առաջնության 10-րդ տուրում «Ժետիսուն» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է «Օրդաբասին»:

Տանտերերի կազմում խաղը մեկնարկային րոպեներից սկսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստը աչքի է ընկել գոլային երկու փոխանցումով:

78-րդ րոպեին Հովհաննիսյանն իր տեղը խաղադաշտում զիջել է ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստի` Էդգար Մալաքյանին:

«Ժետիսուն» 10-րդ տուրից հետո 6-րդն է:

Share |

Լրահոս