Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատեց, որ Մանչինին կգլխավորի ազգային հավաքականը

23:02 14.05.2018

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Ռոբերտո ֆաբրիչինին հաստատեց, որ Ռոբերտո Մանչինին կգլխավորի ազգային հավաքականը.

«Ամեն ինչ պատրաստ է: Դեռևս կան մի քանի դետալներ, որոնց վրա պետք է աշխատել, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ Մանչինին Իտալիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչն է: Կարևորն այն է, որ Մանչինին մի քանի անգամ ցանկություն է հայտնել գլխավորել Իտալիայի ընտրանին:

Նա հրաժարվել է երկու տարվա անհավանական պայմանագրից Ռուսաստանում, ինչը հաստատում է այն փաստը, որ նա Իտալիայի ազգային հավաքականում աշխատելու հետաքրքրվածություն ունի»,- Ֆաբրիչինիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

 

Share |

Լրահոս