Տուխել.Հպարտ եմ, որ գլխավորելու եմ ՊՍԺ-ի պես մեծագույն ակումբը

20:30 14.05.2018

ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշանակումից հետո կիսվել է իր տպավորություններով.

«Մեծ սիրով ու հպարտությամբ եմ միացել ՊՍԺ-ի պես մեծագույն ակումբին: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ աշխատելու այն հիանալի ֆուտբոլիստների հետ, որոնք լավագույններից են աշխարհում: Մարզչական շտաբի հետ միասին կանենք ամեն ինչ, որպեսզի թիմին հասցնենք միջազգային ամենաբարձր մակարդակին:

Սա ամենատպավորիչ մարտահրավերն է, որը ստացել եմ: Նաև անհամբերությամբ եմ սպասում «Պարկ դե Պրենսում» իմ առաջին խաղին: Լեգենդար ստադիոն` ֆանտաստիկ մթնոլորտով»,- Տուխելի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս