Սարին կարող է գլխավորել Չելսին կամ Բորուսիան

19:26 14.05.2018

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո

«Սարին «Զենիթու՞մ», այժմ դա անհնար է: Նա ունի առաջարկ եվրոպական երկու գրանդ ակումբներից` «Չելսիից» ու Դորտմունդի «Բորուսիայից»: Հնարավոր է, որ նրա ծառայություններով հետաքրքրված լինեն ևս մի քանի ակումբներ:

Կասկածում եմ, որ Սարին կգլխավորի «Զենիթը»»,- իտալացի լրագրողի խոսքերը մեջբերում է «Спорт день за днем»-ը:

Նշենք, որ Սարին տարաձայնություններ ունի «Նապոլիի» նախագահի հետ և նրա փոխարեն նեապոլցիների ղեկը կարող է ստանձնել Կարլո Անչելոտին:

 

Share |

Լրահոս